Տխուր պատմություն է, որը չի կարող չհուզել ընթերցողին: Հիվանդը,Հորից լսելով իր՝
թոքաբորբով հիվանդ լինելու մասին անհանգստանում է,որովհետև չէր կարող այցելել հիվանդանոցում պառկած իր մորը: Ընտանիքի անդամները՝ պապը,հայրը, հորեղբայրը, քույրը պատրաստվում էին մեկնել հիվանդանոց…
Հիվանդասենյակում, երբ հիվանդներից մեկը հազում է , տղան հարցնում է, թե նա էլ է թոքաբորբով հիվանդ:Նրան պատսխանում են,այդտեղ բոլորն էլ թոքախտով հիվանդ են:Այդ լսելով՝ տղան գլուխը թաղում է բարձի մեջ, ու կարծես գիտակցությունը մթնում է կյանքի ու մահվան ճանապարհին:
Հիվանդը , անտեսելով իր վիճակը, ամեն կերպ ցանկանում է հասնել հիվանդ մորը: Մորը տեսակցելու ցանկությունն այնքան մեծ էր, որ անգամ երազով էր պատկերացնում իր և մոր հանդիպումը: Շատ հուզիչ էր նկարագրված նաև մայրական սիրո դրվագները…
Տղան կարծես հոգու խորքում արդարացնում էր հոր հարբեցողությունը:
Երևի նա հարբել էր , որբեսզի մոռանար վշտերը:
Պատկերավոր նկարագրված էին, նաև տուբերկուլյոզով հիվանդների զգացողությունները: Կյանքը ոմանց համար շատ արժեքավոր էր,ոմանց էլ՝ անիմաստ, հատկապես, որ զրկված էին ազատությունից:Տղան, փախչելով հիվանդանոցից, չի հասցնու տեսնել մորը. մոր անկողինը հարդարված էր…