Վախ

Վախի դիտարկումը որպես առանձին հույզ, տագնապի ֆենոմենից առանձին, թույլ է տալիս վերլուծել վախի ազդեցությունը կոգնիտիվ պրոցեսներիև վարքային ակտերի վրա, ինչպես նաև նրա՝ Continue reading

Աֆորիզմներ՝ Արիստոտելից

  1. Ընկերը՝ դա մեկ հոգի է, ով ապրում է երկու մարմնում։
  2. Ասա ինձ այնպես, որ ես քեզ տեսնեմ։
  3. Մենք զրկվում ենք ժամանցից, որպեսզի ժամանց ունենանք և պատերազմ ենք մղում, որպեսզի խաղաղ ապրենք։
  4. Շփումից հաճույք ստանալը՝ ընկերության գլխավոր նշանն է։
  5. Ով ունի ընկերներ՝ նա չունի ընկեր։
  6. Սերը՝ դա թեորեմ է, որը պետք է ամեն օր ապացուցել։
  7. Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է սխալվելը, սակայն ոչ ոքի, բացի հիմարից, բնորոշ չէ պնդել իր սխալը։
  8. Չի եղել դեռևս մի մեծագույն միտք՝ առանց խելագարության խառնուրդի։
  9. Բոլորի ընկերը՝ ոչ մեկին ընկեր չէ։
  10. Նա, ով ունակ չէ զղջալ՝ անբուժելի է։
  11. Երկու տարի, մարդը խոսել է սովորում, իսկ հետագա ամբողջ կյանքում՝ լռել։
  12. Այն հարցին, թե ինչպես աշակերտները առաջադիմեն, նա պատասխանեց. «Հասնել և անցնել նրանց, ով առջևում է, և չսպասել նրանց, ով ետևում է»։ Դաստիարակությունը նա համարում էր ծերության լավագույն պահուստը։
  13. Էգոիզմը դա քո հանդեպ սերը չէ, այլ այդ սիրո չափից շատ լինելը։
  14. Սիրել՝ նշանակում է բարին ցանկանալ նրան, ում սիրում ես, և ցանկանալ դա ոչ թե քեզ համար, այլ նրա համար։ Եվ ջանալ պարգևել այդ բարին։
  15. Նա, ով առաջ է շարժվում գիտելիքով և ետ՝ բարոյականությամբ, նա ավելի շատ ետ է շարժվում, քան առաջ։
  16. Խելքը դա ոչ միայն գիտելիքն է, այլ այդ գիտելիքը ճիշտ օգտագործելու ունակությունը։
  17. Առատաձեռն մարդը դա նա է՝ ով տալիս է հարմար մարդուն հարմար բան՝ հարմար պահին։
  18. Մեծահոգի մարդը տարբերվում է նրանով, որ նա իր համար շահ չի փնտրում, բայց պատրաստակամ օգնում է ուրիշներին։
  19. Որոշ մարդիկ դիզում են, կարծես պետք է ապրեն հավերժ, իսկ որոշներն էլ՝ ծախսում են, կարծես հենց հիմա պետք է մեռնեն։
  20. Սրամիտ է նա՝ ով կատակում է ճաշակով։

Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները 1960-1979թթ

Իրանն ու Սաուդյան Արաբիան՝ երկու հարևան մահմեդական երկրներ, կարևոր դիրք են զբաղեցնում ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում: Տարածաշրջան, որը բոլոր հիմնական կրոնների ծննդավայրն է՝ նեռայլ քրիստոնեությունը, բուդաիզմը և մահմեդականությունը: Օսմանյան կայրության փլուզումից հետո Մերձավոր Արևելք եզրը տրանսֆորմացվեց՝ ընդունելով ավելի լայն մասշտաբներ՝ 19-րդ դարի կեսերին:  Տարածաշրջանի ներկայիս սահմանները գտնվում են արևմտյան աշխարհի արտաքին քաղաքականության հետաքրքրությունների առաջին պլանում՝ բոլոր դրսևորումներով: Մեծ Մերձավոր Արևելքն իր մեջ ընդգրկում է Հյուսիսային աֆրիկան, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի մահմեդական երկրները: Տարածքը կազմում է շուրջ 9 մլն քառ. Կմ՝ 350 մլն բնակչությամբ: Այստեղ գտնվող Իրանը կարևորագույն գործոններից է տարածաշրջանում, մասնավորապես իր նավթային և գազային պաշարներով պայմանավորված, որը սահմաններ ունի Կենտրոնական և Հարավային Ասիայի շրջանների հետ: Արաբական թերակղզու պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Օմանը, Եմենը, ԱՄԷ, Քուվեյթը, Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը հարուստ են նավթային պաշարներով, որը մեծամասամբ բնակեցված է արաբներով: Այս տարածաշրջանի համար գոյություն ունեն առնվազն մի քանի հիմնական առանձնահատկություններ, որոնք այն պահում են աշխարհի մնացած մասի ուշադորւթյան կենտրոնում. Continue reading

էգոիզմ

Էգոիզմ բառը գալիս է լատիներեն “ego” բառից, որը նշանակում է ես։ Կա երեք տեսակի էգոիզմ՝ հոգեբանական էգոիզմ, էթիկական էգոիզմ և ռացիոնալ էգոիզմ։ Նրանք երեքը կապված են նրան, թե դու ի՞նչ է ցանկանում անել և  ի՞նչն է քո համար լավ։

 Ըստ հոգեբանական էգոիզմի, մարդիկ գործում են ի օգուտ իրենց, սակայն կարող է թվալ, թե նրանք ալտրուիստորեն են անում ամեն-ինչ։Օրինակ այդպիսի մարդիկ  իրենց օգտին շատ բաներ են անում ուրիշի համար և այդ անում են ,որպեսզի իրենց լավ զգան կամ հավանություն ստանան։ Ինչի համարել, որ լինի, նրանք դա անում են իրենց օգտին։ Continue reading

Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիական հեղափոխություն(ֆր.՝ Révolution française), ամենամեծ հեղափոխությունը Ֆրանսիայիսոցիալական և քաղաքական կյանքում, տեղի ունեցած 18-րդ դարում, որի արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, դե յուրե, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։ Կարգախոս-ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799թվականի նոյեմբերի 9-ը (բրյումերի 18)։ 18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ Այսպիսի մի փոխզիջում էլ կատարվել էր արտոնյալ խավերի նկատմամբ. քաղաքական որևէ նկրտումների դիմաց պետական իշխանությունները պարտավորվում են պահպանել այս դասակարգի շահերը։ Մեկ այլ փոխզիջում կատարվել էր գյուղացիների հետ հարաբերություններում-պետությունը հրաժարվում էր գյուղացիներից հարկը գանձել գումարով, այլ բնամթերքով՝ սա ևս արդյունք էր 14-16-րդ դարերի գյուղացիական ապստամբությունների։ Երրորդ փոխզիջումը կատարվեց բուրժուզիայի ներկայացուցիչների հանդեպ (այս ժամանակաշրջանում բուրժուազիան համարվում էր Ֆրանսիայի միջին խավը, պետությունըքիչ բան չէր արել այս խավի համար պահպանել էր արտոնությունները գյուղացիների և հասարակ քաղաքացիների նկատմամբ, և պահպանել նրանց իրավունքները 10 հազարավոր փոքր տնտեսությունների նկատմամբ)։ Սակայն փոխզիջումային քաղաքականության արդյունքում է, որ 18-րդ դարում Ֆրանսիան ետ մնաց իր հարևաններից՝ գլխավորապես Անգլիայից։ Բացի այդ մեծ չափերի հասնող բռնաճնշումները ավելի են մեծացնում զինված մասսաների հանդես գալու վտանգը։ 18-րդ դարում անընդհատ Ֆրանսիայում այն գաղափարներն էին հասունանում, թե երկրի կառավարումը անկում էր ապրում, այն շատ էր հնացել։ Սա այնքան էր խորացել, որ անգամ ապստամբությունների կողմն էին անցնում պալատական վերնախավի ներկայացուցիչներ։ Սկսվեցին շրջանառվել մեծ լուսավորիչներ Մոնտեսքյոյի և Ռուսոյի գաղափարները, արդեն ասպարեզ եկան հեղափոխական գաղափարներ, թե ինչի վրա էր կառուցված լինելու ապագա հեղափոխությունը՝ կոորպորացիաների և մասնավոր ունեցվածքի վրա (Մոնտեսքյո), թե Ռուսոյի գաղափարներով, այն է մարդկային իրավունքների հիման վրա, այս հեղափոխական գաղափարների ձևավորման գործում մեծ դեր ունեին բառարանագետները, ովքեր կազմում էին ֆրանսիական լուսավորության շրջանի գործիչների մի մասը։ Վերջապես Լյուդովիկոս XV Բառարանագետի ժամանակ սկսվեցին բարեփոխումները և մեծ մասամբ շարունակվեցին Լյուդովիկոս XVI-ի ժամանակ, այս ռեֆորմները ի վերջո հանգեցնելու են հին կարգերի քայքայմանը։

Չորս խառնվածքը

Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը: Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ է հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թթ.), ապա և հռոմեացի ականավոր բժիշկ-բնագետ Կլավդիոս Հալենից (մ.թ.ա. 281- 201թթ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Հալենի առաջակրած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ ՙնյութերի՚ համաչափությամբ:

Continue reading

Անչափահասների աշխատանք

Երեխաները դրամարկղի մոտ հաճախորդների գնած ապրանքները տեղավորում են տոպրակների մեջ: Սեբաստիա փողոցի այս սուպերմարկետում աշխատող անչափահասներից մեկը, որը մեզ թվաց, թե հազիվ 13 տարեկան է, խուսափեց տարիքն ասել: Երեխաները նաեւ հրաժարվեցին աշխատանքի տեւողությունն ու վարձատրության չափը նշել, միայն ասացին. «Ինչքան պետք է՝ էդքան էլ աշխատում ենք»: Նրանցից 2-ն էլ ընդգծեցին. «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, էղածը մի ամիս»: Continue reading

խրախուսանք և պատիժ

Կատարելության հասնելու համար Աստված բազում ունակություններ է շնորհել մարդուն: Ունակություններ,որոնք ճիշտ դաստիարակության և  ուսուցման արդյունքում ծաղկում են կամ սխալ դաստիարակության հետևանքով  անհետանում են:Ուստի ճիշտ դաստիարակությունը մեծ նշանակություն ունի և կարող է մարդուն կատարելության հասցնել: Դաստիարակության և ուսուցման գործում խրախուսելը և պատժելը  երկու կարևոր գործոններ են ու կարևոր դեր ունեն մարդկանց ունակությունների ծաղկման մեջ: Continue reading

Բարոյագիտութիուն

Բարոյագիտությունը կամ էթիկան փիլիսոփայության բաժին է , որը տարբերում է ճիշտը սխալից:Մարդու բարոյական աշխարհում ներառված են բարությունը, ճշմարտասիրությունը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը: Այն հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները: Continue reading

Սնահավատություն

Սնահավատություն, սնոտի հավատ ինչ-որ բանի հանդեպ։ Սնահավատությանն են վերաբերում կրոնական պատկերացումները։ Երբեմն սնահավատություն են անվանում ղրանցից միայն մի քանիսը՝ հավատը վեհության, նախանշանների, գուշակության, հմայության, երազատևության հանդեպ, որոնք իրականում նախնադարյան հավատալիքների վերապրուկներ են։ Սակայն սնահավատության մեջ մտնում են ոչ միայն այդ խմբի, այլև կրոնական բոլոր հավատալիքները, քանի որ ցանկացած կրոնի բնորոշ յուրահատկությունն Է գերբնական ուժերի գոյության հանդեպ հակագիտական հավատը։ Սնահավատության իմացաբանական և հասարակական բնույթը նույնացվում է կրոնականին։ Խորհրդային մարդու հոգևոր մակարդակի զարգացումը, աշխատավորության մեջ գիտական աթեիստական աշխարհայացքի ձևավորումը հանգեցնում է սնահավատության աստիճանական վերացմանը։