Գոյության պայքար

Գոյության պայքարը առաջ է գալիս օրգանական աշխարհում օրգանիզմների ինտենսիվ բազմացման և գոյության միջոցների  սահմանափակության հետևանքով։ Այսպես, Դարվինի հաշվումներով փղերի յուրաքանչյուր զույգի սերունդները, եթե բոլորն էլ ապրեին ու բազմանային, չկատարումը կկազմեին 19 միլիոն անհատ։ Մեկ դիատոմային ջրիմուռը, առանց խոչընդոտի բազմանալու դեպքում, կարող է 1,5 օրվա ընթացքում ծածկել ողջ երկիրը։ Սակայն բազմացման այս պոտենցիալ ընդունակությունը բնության մեջ երբեք ամբողջությամբ չի իրացվում։ Նոր գոյացող անհատների մեծ մասը գոյության պայքարում ոչնչանում Է։