Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարգումը

Կենդանի օրգանիզմի կյանքի կենսածին և ոչ կենսածին պայմանների ամբողջությունը կասմում է նրա կյանքի միջավայրը։

Կենսոլորտի սահմաններում տարբերում են կյանքի չորս հիմնական միջավայրեր՝ ջրային, ցամաքաօդային, հողային միջավայրեր և  կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր։

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա կոչվում են էկոլոգիական գործոններ։

Պայմանականորեն ըստ ծագման միջավայրի գործոնները երեք մեծ խմբերի՝ ոչ կենսածին, կենսածին և մարդածին։

Ոչ կենսածին գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները։

Կենսածին գործոնները կենդանի օրգանիզմների միջև հնարավոր փոխազդեցություններն են։

Մարդածին գործոնների շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների  գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա։

Հովհանես Թումանյանի կրթությունը

Հովհաննես  Թումանյանը խիստ կանոնավոր  կրթություն երբևէ չի ստացել: Ութ տարեկան հասակում մի խումբ գյուղացիների հետ գրել-կարդալ է սովորում հորեղբոր` Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում»:1877թ. Սկսում է հաճախել գյուղում  բացված Սահակ վարժապետի դպրոցը, որն իր «Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր ձևով է նկարագրում:1879թ. Տեր Թադևոսը որդուն տանում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում ուսման տալու, սակայն տեսնելով սաների դեղնած դեմքերը, Հովհաննեսին ետ է բերում գյուղ:Նույն թվականի աշնանը, տեր Թադևոսը լսելով Ջալալօղլու /այժմ  Ստեփանավան/ նորաբաց երկսեռ դպրոցի մասին, նրան փոքր եղբոր հետ  ընդունել է տալիս այդտեղ`ուսումը շարունակելու: Դպրոցի տեսուչը`Տիգրան Տեր-Դավթյանը, որ ժամանակի կրթված և զարգացած դեմքերից էր, Թումանյանի հոր մտերիմներից էր:Հովհաննեսը սկզբնական շրջանում ապրում է ուսուցչի տանը, օգտվում նրա հարուստ գրադարանից:Նա սիրահարվում է  տեսչի ավագ դստերը` Վերգինեին, որի այն խոսքին.  «չլինի թե ինձնով տարված դասերիտ մասին մոռանաս», պատասխանում է իր առաջին սիրային «Հոգուս հատոր»  ոտանավորով (1881թ.):Այդ տարիներին Թումանյանը գրում է և՛ սիրային, և՛ հայրենասիրական բանաստեղծություններ: 1883թ. ամռանը ցարական կառավարության հրամանով Փակվում են հայկական դպրոցները, և Թումանյանը վերադառնում է Դսեղ: Նույն թվականի սեպտեմբերին հայրը նրան տանում է Թիֆլիս:Սկզբում Տեր-Թադևոսը որդուն տալիս է կադետական դպրոց, որովհետև շատ էր ուզում, որ նա իր պապի նման հայտնի զինվորական դառնա, բայց շատ չանցած, չդիմանալով գիշերօթիկի փակ ու ծանր կյանքին, Թումանյանը թողնում է այն: Այնուհետև ընդունվում է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան:Ուսումնառությունը տևում է մոտ երեք տարի:  Continue reading

9-րդ  դաս.    Ամփոփիչ  թեստ-3 Թեմաներ` «Ջրածին» «Թթվածին»

   -1-

Յուրաքանչյուրառաջադրանքը  0.5միավոր  է

  1. Ո՞ր շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց 

զանգվածային  բաժնի  նվազման.        

 1)ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

3)  սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

4)ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր Continue reading