Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարգումը

Կենդանի օրգանիզմի կյանքի կենսածին և ոչ կենսածին պայմանների ամբողջությունը կասմում է նրա կյանքի միջավայրը։

Կենսոլորտի սահմաններում տարբերում են կյանքի չորս հիմնական միջավայրեր՝ ջրային, ցամաքաօդային, հողային միջավայրեր և  կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր։

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա կոչվում են էկոլոգիական գործոններ։

Պայմանականորեն ըստ ծագման միջավայրի գործոնները երեք մեծ խմբերի՝ ոչ կենսածին, կենսածին և մարդածին։

Ոչ կենսածին գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները։

Կենսածին գործոնները կենդանի օրգանիզմների միջև հնարավոր փոխազդեցություններն են։

Մարդածին գործոնների շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների  գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա։

Leave a comment